ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզում ենք ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան
Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար։ Այս մասին Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ մեր երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար։ Սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է, և այստեղ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով` իշխող քաղաքական ուժը պետք է մթնոլորտ ստեղծի, որ կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց։
«Սա շատ կարևոր բան է, որովհետև նույնիսկ եթե ես հիմա ասում եմ շատ սխալ բան, իմ բարձրաձայնելն օգնում է, որ արդյունքում ես հասկանամ, որ իմ ասածը սխալ է, իսկ եթե ես դա չբարձրաձայնեմ, մնալու եմ այն համոզմունքի մեջ, որ ես մի ճիշտ միտք ունեմ, բայց մթնոլորտն այնպիսին չէ, որ ես այդ միտքն արտահայտեմ և հազարավոր հարցեր լուծեմ»,- նշել է վարչապետը։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը տեղեկություն է ստանում «Կրոկուսում» տեղի ունեցածից. բացառիկ կադրեր` աշխատասենյակից
Լրագրող Պավել Զարուբինը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի աշխատասենյակից: Վլադիմիր Պուտինը հեռախոսով ստանում տարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ներկայացրել է՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին». Պեդրո Զարոկյան
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրառմամբ. «...