Փոխքաղաքապետը՝ ոստիկանությունում զինված հարձակման մասին
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է ոստիկանությունում զինված հարձակմանը:
«Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունի մեր առօրյայում և առհասարկ մեր սերնունդների վարքագծում: Սա որպես պատգամ մենք բոլորս պետք է արձանգրենք ու գործենք համապատասխան»,-գրել է նա:
Հիշեցնենք՝ ոստիկանության հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...