ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Գյումրիում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ: Վարչապետը նախ շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել կրթական գործընթացին և նորարարական ծրագրերին, այնուհետև տրվել է նոր նախաձեռնության մեկնարկ, որի շրջանակում բացվել է պանելային քննարկումների հարթակը: Վերջինիս առաջին հյուրը և բանախոսը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Տնտեսական զարգացումը որպես պետական շահ» թեմայով:
Այցի ընթացքում գործարկվել է Digital info system-ը, որը տեղեկատվական ցանց է՝ միտված համալսարանի տարածքում ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելուն: Այն ուսանողական և դասախոսական հանրույթին կտրամադրի արագ մուտք ակադեմիական ռեսուրսների, հայտարարությունների, ընթացիկ և պլանավորված միջոցառումների մասին ներկայացնող առանձին մոդուլներ՝ խթանելով համալսարանական կյանքի մասին տեղեկատվության հասանելիությանը։ Digital info system համակարգում տեղեկատվությունը ներկայացվելու է երեք դասակարգումներով՝ ըստ գույների. կարմիրը՝ հրատապ, կանաչը՝ տեղեկատվական, իսկ դեղինը՝ նախատեսվող միջոցառումների մասին ներկայացվող տեղեկություններն են։
Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում և գրել. «Այսօր այցելեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ: Շրջայցի ընթացքում ծանոթացա կրթական գործընթացին և նորարարական ծրագերին»:
Մանրամասները` տեսանյությում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը ահաբեկչությունից հետո հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուսում» տեղի ունեցածը արյունալի ահաբեկչություն է անվանել: Այս մասին նա հայտնել է «Կրոկո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը տեղեկություն է ստանում «Կրոկուսում» տեղի ունեցածից. բացառիկ կադրեր` աշխատասենյակից
Լրագրող Պավել Զարուբինը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի աշխատասենյակից: Վլադիմիր Պուտինը հեռախոսով ստանում տարբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը ներկայացրել է՝ քանի անգամ է Փաշինյանը զգուշացվել պատերազմի վտանգի մասին
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված վերջին այն հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կանաչապատման հանցագործները հարվածում են մեր թիմի անդամներին». Պեդրո Զարոկյան
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` կից գրառմամբ. «...