Ինչու է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարի լրանում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման տասնամյակը: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 8-ին: Նշենք, որ այս տարի ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա ու կմասնակցի Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հարցը բավական թեժ քննարկումների առիթ է դարձել ՔՊ վարչության վերջին նիստերից մեկում: Որոշ քպականներ տարակուսանք են հայտնել, թե ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում տարբեր նիստերին որևէ մասնակցություն չունենալով՝ իմաստ ունի՞, արդյոք, մասնակցել ԵԱՏՄ գագաթաժողովին:
Մեր տեղեկություններով, Փաշինյանը նշել է, թե որպես նախագահող այս նիստին չմասնակցելը «պերեբոր» կլինի ու կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ, այդ թվում՝ տնտեսական: Փաշինյանը մասնավորաբար նշել է, թե «գազն ու լույսը կանջատեն»: Նա թռուցիկ մի քանի այլ պատճառաբանություններ է նշել և տեղեկացրել, որ ինքը հստակ որոշում ունի մասնակցել այդ գագաթաժողովին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...