Ինչպես են ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից արձագանքել Մոսկվայում ահաբեկչությանը
Հյուսիսատլանտյան դաշինքը դատապարտում է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցում զոհերի ու տուժածների ընտանիքներին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության ղեկավար Ֆարահ Դախլալլահը։
«Մենք միանշանակ դատապարտում ենք Մոսկվայում կայացած համերգի հանդիսատեսի վրա հարձակումը։ Ոչինչ չի կարող արդարացնել նման սարսափելի հանցագործությունները: Մեր խորին ցավակցությունները զոհերին և նրանց ընտանիքներին»,- գրել է նա։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ևս X-ում գրառմամբ դատապարտել է Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունը։
«Ես խստագույնս դատապարտում եմ երեկ երեկոյան Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը։ Ահաբեկչության թիրախում կրկին անպաշտպան մարդիկ են»,- գրել է Բորելը։
Նա նշել է նաև, որ միջազգային հանրությունը պետք է միասնական պայքարի ընդդեմ տեռորիզմի։
Հիշեցնենք՝ մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Ըստ Քննչական կոմիտեի` ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...