ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոսակցություն կա ճանապարհը փոխելու մասին. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
Խոսքն ադրբեջանական 4 գյուղերի մասին է, որոնք մեր տիրապետության տակ են գտնվում: Մենք մեր գյուղացիների հետ միասին ձևակերպել ենք մեր պահանջը: Սահամանազատումն այնպես, ինչպես պատկերացնում ենք մենք և Ադրբեջանը, կենսական խնդիրներ կառաջացնի և´ Ոսկեպար գյուղի, և´ ընդհանրապես Հայաստանի համար: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Կառավարության հետ՝ համայնքից աշխատանքային խումբ ստեղծել և մասնակցել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը:
Նրա խոսքով՝ վարչապետը գյուղացիներին խոստացել է հաշվի առնել նրանց պահանջները և լուծումներ գտնել դրանց համար:
«Նման հարցերը 3 կամ 5 օրում չեն լուծվում, բանակցություններ են ընթանում: Պահանջները կձևակերպվեն և պատասխանի դեպքում մեզ կտեղեկացնեն: Դա կարող է լինել 6 ամիս, 7 ամիս, կամ 1 տարի հետո: Հստակ չգիտեմ»,-ասաց Մհեր Աղայանը՝ պատասխանելով հարցին, թե Կառավարությունը ի՞նչ ժամկետներում է խոստացել գյուղացիների պահանջները կատարել:
Նոյեմբերյանի փոխքաղաքապետը դժվարացավ պատասխանել հարցին, թե կխարխլի արդյո՞ք գյուղերի տարածքների հանձնումը մեր պաշտպանական գիծը, պարզաբանելով, որ ռազմական մասնագետ չէ: Սակայն կրկին շեշտեց, որ տարածքների հանձնումը անվտանգության հետ կապված խնդիրներ է առաջացնելու Ոսկեպար գյուղի բնակիչների համար:
«Դա հանրապետական նշանակության ճանապարհ է, իհարկե, խնդիրներ կարող են առաջանալ: Խոսակցություն կա ճանապարհը փոխելու մասին: Բայց դե դա մի քանի օրում լուծվող հարց չէ, երկար ժամանակ է պետք»,-հավելեց Մհեր Աղամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները պատրաստ են փակել ճանապարհները
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք վերջերս գրավել են Հայաստանի հանրության ուշադրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսները դրեք փակ արկղում»․ Պապիկյանը, Ղազարյանն ու Աբազյանն ԱԺ-ում փակ նիստի է
Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության ծր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել․ ՔՊ իջևանցի պատգամավոր
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ...