Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում. խանութներ են բացել հյուրեր են ընդունում․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օկուպացված Ստեփանակերտում այժմ մոտ 500 ադրբեջանցի է ապրում՝ հիմնականում զինվորականներ, քաղաքի աղբահանությամբ զբաղվողներ, շինարարներ, ոստիկաններ, որոնք հետեւում են քաղաքի մաքրությանը, քանի որ Ալիեւը սկսել է հաճախ պատվիրակություններ տանել Ստեփանակերտ, շրջայցեր կազմակերպել եւ այլն։ Արցախում մնացած մեր հայրենակիցները պատմում են, որ քաղաքում այս պահին 70 բնակարան է կարգի բերվում, որ ադրբեջանցի որոշ ընտանիքներ տեղափոխվեն իբր «իրենց տներ»։
Ստեփանակերտում արդեն խանութ է բացվել, բենզինի լցակայաններ են տեղադրվել: 1 լիտր բենզինը վաճառվում է Հայաստանի գներից կրկնակի էժան՝ 190-200 դրամին համարժեք ադրբեջանական մանաթով: Ստեփանակերտում մնացած արցախցիներից յուրաքանչյուրին Կարմիր խաչը 2 հարյուր դոլարին համարժեք գումար է ամսական տրամադրում, որ հոգան իրենց կարիքները: Հիշեցնենք, որ ընդամենը 17-20 արցախցի է մնացել Ստեփանակերտում: Արցախի մայրաքաղաքում վերջին շրջանում ինտերնետ կապի խնդիր կա, եւ նրանք դժվարությամբ են կապվում Հայաստանում գտնվող ազգականների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։Այս մասին ասվում է ՌԴ Ա...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...