Եթե Թեհրանն ասում է՝ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում. դեսպան Սոբհանի
Թեհրանը շատ ուշադիր հետևում է հայ–ադրբեջանական զարգացումներին։ Այս մասին այսօր՝ մարտի 22–ին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բաքվի պահանջով Տավուշի մարզում 4 ոչ անկլավային գյուղեր Ադրբեջանին հանձնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշմանը։
«Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք։ Պետք է ասեմ, որ մենք ուրախ չենք լարվածության մասին խոսույթներով, որոնք դրվում են շրջանառության մեջ։ Մենք գտնում ենք, որ ցանկացած խնդիր պետք է երկխոսության միջոցով լուծվի։ Կրակի վրա պետք է ջուր լցնել, եթե նավթ լցնենք, այն կբոցավառվի»,– ասաց դեսպանը։
Հարցին՝ արդյոք Թեհրանը տեսնում է վտանգ, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա, Իրանի դեսպանը պատասխանեց. «Հուսով ենք, որ նման բան տեղի չի ունենա»։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի դեմ ոտնձգությունը իրենց համար անընդունելի է, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կարմիր գիծ։ Արդյոք Թեհրանը դիրքորոշումը նո՞ւյնը կլինի նաեւ Տավուշի դեմ հնարավոր ոտնձգության դեպքում։
«Եթե մենք ասում ենք՝ մենք աջակցում ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դա միայն հարավին չի վերաբերում»,– ասաց դեսպան Մեհդի Սոբհանին։
Նմանատիպ հոդվածներ
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Երևանի ղեկավարությանը. թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն
Մոսկվան կոչ է անում Երևանին թույլ չտալ, որ Արևմուտքն իրեն խաբի և Հայաստանին տանի սխալ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ...
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։ ▫️Hal և Concor...