Ադրբեջանական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով դիմել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովի համանախագահներին
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բաց նամակով դիմել են ատոմային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նամակում ասվում է․
«Մենք՝ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, գիտնականներս, դիմելով Բրյուսելում մեկնարկած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ պարոն Ալեքսանդր Դե Կրոյին, ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն պարոն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին, կոչ ենք անում նրանց ուշադրություն դարձնել Մեծամորի ատոմակայանից բխող գլոբալ սպառնալիքին, որը գտնվում է վթարային վիճակում, իսկ դրա շահագործման ժամկետը վաղուց լրացել է, և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել այդ կայանի գործունեության անհապաղ դադարեցման հարցը:
Հին տեխնոլոգիայով աշխատող Մեծամորի ԱԷԿ-ը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալ սեյսմիկ գոտում, ընդ որում հաշվարկված է ընդամենը 8 բալ, հսկայական միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար: Հայաստանի իշխանությունների անպատասխանատու պահվածքն այդ ԱԷԿ-ի նկատմամբ, կեղծ զեկույցները, որոնք նախատեսված են միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար, տարածաշրջանը տանում են հերթական աղետների, ինչպիսիք են Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ «Ֆուկուսիմայի» վթարները: Այդ ռիսկն օրեցօր ավելանում է։ Մեծամորի ԱԷԿ-ը շահագործումից հանելու և միջազգային հանրության կողմից սահմանված կանոններին ու ընթացակարգերին հետևելու փոխարեն Հայաստանի իշխանություններն ամեն անգամ փորձում են արհեստականորեն երկարացնել դրա շահագործումը»,- ասվում է նամակում։
Ադրբեջանական կողմը կոչ է արել ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը և այլ համապատասխան միջազգային կազմակերպություններին սերտորեն համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ՝ որպես այդ ոլորտում ազդեցության ենթարկված հիմնական երկրի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...