Ընդդիմությունն, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողությունների է դիմելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը ողջ գործիքակազմն օգտագործելու է ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս։
Նրա խոսքով՝ ԱԺ-ից դուրս աշխատանքներ են տանելու իրենց համակիրների ու քաղաքացիների հետ, նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողությունների են դիմելու։
«Նրանց հեռացնելու պայմաններից մեկը ԱԺ-ից դուրս ժողովրդական լայն համախմբումն է, և կոչ կանեի՝ ընդդիմադիր ամբողջ հատվածը, բոլոր քաղաքական ուժերը գտնեն համագործակցության եզրեր, ճիշտ գնահատեն ստեղծված իրավիճակը և իրենց գործունեությունը շարունակեն»,-ասել է Օհանյանը։
Սեյրան Օհանյանը հավելել է նաև, որ վաղն այցելելու է սահմանամերձ բնակավայրեր։
«Վաղը ինքս այցելելու եմ սահմանամերձ բնակավայրեր, մենք ուշադրության կենտրոնում ենք պահում այդ հարցերը, մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք»,- մանրամասնեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...