Ուկրաինան կարող է շատ արագ ընկնել․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի անկումը կարող է շատ շուտով տեղի ունենալ: Այս մասին հայտնում է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա տվյալներով՝ նախօրեին Մակրոնը Ելիսեյան պալատում քաղաքական միջոցառում է անցկացրել, որտեղ նաեւ քննարկվել Է Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների հարցը:
«Ուկրաինան կարող է շատ արագ ընկնել», - միջոցառման ընթացքում ասել է Մակրոնը: Նախագահի խոսքը պարբերականի հետ զրույցում փոխանցել է հանդիպման մասնակիցներից մեկը։
Ավելի վաղ Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտնել էր, որ Եվրոպայի երկրները չպետք է սահմանափակումներ մտցնեն իրենց վրա՝ խոսելով Ուկրաինային օգնելու մասին, որպեսզի թույլ չտան պարտվողական տրամադրությունների տարածումը: Այս ֆոնին Մակրոնն ընդգծել է Ուկրաինայի համար ռազմական օգնության ապահովման կարեւորությունը եւ աջակցություն է հայտնել Եվրամիության սահմաններից դուրս երրորդ երկրներից հրետանային արկեր գնելու Չեխիայի նախաձեռնությանը:
Փետրվարի 26-ին Ուկրաինային նվիրված խորհրդաժողովի արդյունքներով, որն անցկացվել Է Փարիզում, Մակրոնը միանշանակ չի բացառել արեւմտյան երկրների ցամաքային զորքեր հատուկ ռազմական գործողության անցկացման գոտի ուղարկելու հնարավորությունը: Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Արևմուտքի պետությունները «մտադիր են անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է», որպեսզի Ռուսաստանը չկարողանա հաղթել այս հակամարտությունում: Մարտի 17-ին Le Parisien թերթին տված հարցազրույցում Մակրոնը հայտարարել է, որ որոշակի պահի կարող է անհրաժեշտ լինել ցամաքային գործողություններ իրականացնել ՝ «Ուկրաինայում ռուսական ուժերին դիմակայելու համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...