Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին․ Գաբրիել Ատալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը Ռուսաստանին մեղադրել է «Հայաստանին պատժելու ցանկության մեջ՝ խաղաղության եւ սեփական ինքնիշխանության, այն սկզբունքների հարգման ձգտման համար, որոնք (Մոսկվան) անտեսում է Ուկրաինայում»: Այս մասին գրել է Le Figaro-ն։ Երկրի վարչապետն այս մասին ասել է ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ։
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին այն բանի համար, որ նա ընտրել է պայքարն անպատժելիության դեմ՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, եւ նրա համար, որ Հայաստանը պարզապես ընտրել է դեմոկրատիայի եւ իրավական պետության ճանապարհը»,- ասել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը։
Գաբրիել Ատալը քննադատել է «Ռուսաստանի կոմպլիմենտար վերաբերմունքը, որը չի դատապարտել ուժի կիրառումն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում», որտեղ մինչեւ անցած տարվա վերջ ապրում էր հայ բնակչության մեծամասնություն։
Ֆրանսիայի վարչապետն ավելացրել է․ «Այսպես կոչված «ռուսական խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին հումանիտար ճգնաժամը»։
Գաբրիել Ատալը Ադրբեջանից պահանջել է դուրս բերել իր զորքերը Հայաստանի օկուպացված դիրքերից՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ ադրբեջանական ուժերը առաջ են գնացել Հայաստանի մի քանի տարածքներում։
«Խնդիրն այսօր Հայաստանին օգնելն է՝ պաշտխանել ի անկախությունը, իր դեմոկրատիան, իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ամփոփել է իր ելույթը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...