Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում իր զորքերը դուրս հանել ՀՀ տարածքից․ հարց՝ Քոչարյանին
Երեկ փորձագետի շորեր հագած ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները նախկին վարչապետի գլխավորությամբ՝ գնացել, կանգնել էին ինչ-որ սարի փեշին և խոսում էին Հայաստանի կործանումից։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե նրանք մտահոգված են մեր սահմանների անառիկությամբ, ապա պետք է իրենց անձնական ներդրումն անեն մեր երկրի անվտանգային համակարգն ուժեղացնելու և անխոցելի դարձնելու հարցում։
«Այլ ոչ թե վախեր տարածել, հնչեցնել բաներ, որոնք գոյություն չունեն։ Թուլացնելով իշխանության քայլերը ինչի՞ եք ձգտում»,- հավելեց նա։
Ըստ Քոչարյանի՝ հատվածական մոտեցումներով կարելի է գնալ խնդրի վերջնական լուծմանը։
Հարցին՝ եթե միակողմանի չեն զիջումները, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվում իր զորքերը դուրս հանել ՀՀ տարածքից՝ պատգամավորը նշեց.«Առայժմ է հրաժարվում։ Պետք է գնալ լուծումների, որպեսզի Ադրբեջանը չհրաժարվի։ Այդ հարցի շուրջ պետք է լիակատար կոնսենսուս ունենանք։ Պետության խնդիրն է անվտանգային միջավայր ստեղծել հարևան երկրների հետ»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում․ Թաթոյան
Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմ...
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Ոսկեպարից
Արցախցի երկու ընտանիք հեռացել է Տավուշի Ոսկեպար գյուղից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց գյուղի վա...
ՀՀ–ում Իրանի դեսպանը` Տավուշում հնարավոր սահմանազատման մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին Sputnik Արմենիա...