Հայտնի է՝ Հայաստանում պաշտոնապես քանի տոկոս ձայն է հավաքել Պուտինը
ՌԴ ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները։ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի նախագահական ընտրությունների հաղթող:
Ըստ ՌԴ ԿԸՀ-ի՝ Վլադիմիր Պուտինը ընտրությունների պաշտոնական արդյունքներով հավաքել է 87,28 %՝ ստանալով 76 մլն 277 հազար 708 քվե։
Վլադիմիր Պուտին 87,28% (76 277 708); Նիկոլայ Խարիտոնով 4,31% (3 768 470); Վլադիսլավ Դավանկով 3,85% (3 362 484); Լեոնիդ Սլուցկի-3,20% (2 797 629):
ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հրապարակել է արտասահմանում ՌԴ քաղաքացիների քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը ձայների մեծամասնությունն է ստացել Հայաստանում (54,7%), Գերմանիայում (56,82%), Էստոնիայում (75,22%), Լատվիայում (70,6%), Ավստրալիայում (53,6%):
Ըստ արդյունքների՝ Հայաստանում բացված ընտրատեղամասերում Պուտինի օգտին է քվեարկել 54,7%-ը:
Պամֆիլովայի խոսքով՝ քվեարկելու նպատակով Հայաստան են եկել նաև Վրաստան մեկնած ռելոկանտները, քանի որ ՌԴ-ն պաշտոնական Թբիլիսիի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, ուստի այդ երկրում ընտրատեղամասեր չէին բացվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...
Պահն է համարձակ քայլեր ձեռնարկելու և էական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին. զեկույց
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայ...