Չեխիայում Ռուսաստանը ճանաչվել է ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիք. բանաձև
Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատը (խորհրդարանի ստորին պալատը) բանաձեւ է ընդունել, որով Ռուսաստանը համարվում է երկրի անվտանգության ամենամեծ սպառնալիքը, հայտնում է РБК–ն՝ հղում տալով Seznam Zpravy-ին:
Բանաձեւն ընդունվել է նախօրեին՝ մարտի 20-ին։ Փաստաթղթին աջակցել են 84 խորհրդարանականներ (բոլորը Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի իշխող կոալիցիայից, որն ունի 108 պատգամավոր)։ Բանաձևի հաստատման համար անհրաժեշտ էր առնվազն 72 ձայն։
«Դժգոհ քաղաքացիների ակցիա» շարժման ՀԱՕ, 71 մանդատ) և «Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն» ( 20 մանդատ) ընդդիմադիր պատգամավորներն առաջարկել են իրենց բանաձեւերը, որոնք, ինչպես նշվում է հրապարակման մեջ, մերժվել են։
2022 թվականի նոյեմբերին Պատգամավորների պալատը նաև որոշում ընդունեց «ռուսական ներկայիս ռեժիմը ահաբեկչական» հռչակելու մասին։ Դրանում պատգամավորները դատապարտել են Մոսկվայի գործողությունները, մասնավորապես հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և հրաժարվել են ճանաչել հանրաքվեների արդյունքները, որից հետո Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները միացան Ռուսաստանին։
Նման բանաձևեր են ընդունել նաև ԵՄ մի քանի երկրներ՝ Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը։ Լատվիան Ռուսաստանը հայտարարել է «ահաբեկչության հովանավոր» 2022 թվականի օգոստոսին։ Նույն թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նույնպես հավանություն տվեց ռուսական ռեժիմը «ահաբեկչական» հռչակող բանաձեւին։
ՌԴ ԱԳՆ-ն Լատվիայի իշխանությունների որոշումը ընկալել է որպես «սադրանքի, ծայրահեղականության և քաղաքական կեղծավորության տարր»։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։«Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմ...
Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է:Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վա...
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կ...