ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դժվար թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է»․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին
Դժվար թե սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Ավելի վաղ ՀՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։
«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ:
«Ցանկալի է, որ Արևմուտքի ազդեցության տակ իրենց բոլոր քայլերի համար պատասխանատվություն կրեն բացառապես նրանք, ովքեր Երևանում որոշում են կայացնում», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Մարիա Զախարովան նշել է, որ ոուսական կողմն այդ մասին հայտնել է, այդ թվում՝ երկկողմ խողովակներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ ԱԺ իրարանցումից ու լարված վիճակից
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դահլիճում կրքերը թեժացան։ Սա այն բանից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում. Մարուքյան
ՀՀ վարչապետի կողքին կանգնած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պրովոկացիա էր անում։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, անդրադառնալով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին 1» խոստացված հոլովակը
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակը։Նա հոլովակում անդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մակրոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել...