ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը TikTok-ում նոր շարք է սկսել․ «Զրույցներ պետության մասին»
Այսօրվանից սկսում եմ շարք որոշակի պարբերականությամբ, որն անվանում եմ «Զրույցներ պետության մասին»: Այս մասին TikTok-ի իր էջում հրապարակած տեսանյութում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վերնագրից արդեն ակնհայտ է, ինչ հարցերի է այն վերաբերելու, պարզապես ուզում եմ մի շարք մտքեր կիսել ձեզ հետ: Ընդհանրապես, պետությունները, եթե դասակարգենք մի քանի շերտի, հավակնություն չունենալով թվարկել բոլոր հնարավոր տարբերակները, լինում են միապետություն, ազնվապետություն, ժողովրդապետություն, որոնց առանցքային գտարբերությունն այն է, թե ումից է բխում իշխանությունը: Միապետության դեպքում միապետից, ազնվապետության դեպքում վերնախավից, ժողովրապետության դեպքում ժողովրդից: Մենք ժողովրդապետություն ենք 1991 թվականի հանրաքվեի եւ նաեւ 2018-ի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության բերումով եւ պետք է արձանագրեմ, որ ժողովրդապետության առանցքային գործոններից մեկը, եթե ոչ ամենաառանցքայինը, քաղաքացին է:
Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես է ձեւավորվում քաղաքացին: Սա կապ ունի մարդու ազատությունների եւ պարտականությունների հարաբերությունների հետ: Եթե մարդն ունի միայն ազատություններ եւ չունի պարտականություններ, ըստ էության, նման իրավիճակում մենք կարող ենք բախվել անիշխանության հետ: Եթե մարդն ունի միայն պարտականություններ եւ չունի ազատություններ, այդ պարագայում մենք կարող ենք բախվել ամբողջատիրության հետ, նույնիսկ ավելի վատ տարբերակներ կարելի է աթվարկել»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները պատրաստ են փակել ճանապարհները
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք վերջերս գրավել են Հայաստանի հանրության ուշադրու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այնտեղ ոչ մի հայկական բնակավայր չկա, դրանք ադրբեջանական գյուղեր են եղել․ ՔՊ իջևանցի պատգամավոր
Սահմանազատումը և սահմանագծումը, որքանով ես եմ տեղյակ, պետք է իրականացվի ընդհանուր Տավուշի մարզում, ո՛չ Բաղանիսից, ո՛չ էլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին
Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ մարտի 18-ին, միջադեպ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Քաղաքացիներից մեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական հեռուստաալիքը Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի անոնս է հրապարակել
Ադրբեջանական AzTV-ն տեսանյութի անոնս է հրապարակել, ըստ որի` հարցազրույց է իրականացրել բանտում գտնվող Արցախի նախկին նախագ...