Սա կորուստ է Հայաստանի համար․ Անատոլի Ակսակով
Мир քարտերով գործունեությունը դադարեցնելու հայկական բանկերի որոշումը կորուստ կլինի հենց Հայաստանի և նրա ռեզիդենտների համար։ Այս կարծիքը ТАСС-ին հայտնել է Պետդումայի ֆինանսական շուկայի կոմիտեի ղեկավար Անատոլի Աքսակովը։
«Այս ամենը տեղի է ունենում ակնհայտորեն ամերիկացիների ճնշման ներքո: Իհարկե, սա կորուստ է Հայաստանի համար։ Որովհետև Հայաստանի շատ բնակիչներ և ՌԴ քաղաքացիներ, ովքեր հաճախ են այցելում այնտեղ, այդ թվում՝ հայեր, օգտվում են Мир քարտից։ Փաստորեն, բուն Հայաստանի համար ավելի շատ մինուսներ կան, Ռուսաստանի համար՝ լավ, չեն ընդունի ու հաշվարկներ անեն։ Նրանք իրենց համար խնդիրներ են ստեղծում։ Վստահ եմ, որ լուծում կգտնվի»,- ասել է նա։
Ակսակովը նշել է, որ Ռուսաստանի համար հնարավոր է օգտագործել թվային ֆինանսական ակտիվներ։ «Մենք օրենք ենք ընդունել միջազգային վճարումների համար թվային ֆինանսական ակտիվների օգտագործման հնարավորության մասին։ Եվ հիմա այս գործընթացը աստիճանաբար կզարգանա»,- նշել է Ակսակովը։
Դրա հետ մեկտեղ, Ակսակովը կարծում է, որ հայկական բանկերի նման որոշումը «լավ ազդանշան է նույն թվային ռուբլու օգտագործման հնարավորինս արագ անցման համար, օրինակ՝ Հայաստանի տարածքում փոխադարձ հաշվարկներում»։
Ակսակովը հավելել է․ «Բացի այդ, Չինաստանը, Հնդկաստանը, Մոնղոլիան և բոլոր հետխորհրդային երկրները, որոնք ԱՊՀ-ի մաս են կազմում, բացառությամբ Ուկրաինայի, ընդունում են ռուբլին, և վճարումները նորմալ են ընթանում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 30-ից ռուսական Мир վճարային համակարգի քարտերը կդադարեցնեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում։ Կենտրոնական բանկը պարզաբանումներ է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...