Ադրբեջանի բանակի և Թուրքիայի ԶՈւ-ի համագործակցությունը մեծ ներդրում կունենա ՆԱՏՕ-ի համար․ գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բարձր է գնահատել ադրբեջանական բանակի զինծառայողների պրոֆեսիոնալիզմը խաղաղապահ առաքելություններում և այլ ոլորտներում նրանց գործունեությունը ՆԱՏՕ-ի հետ գործընկերության շրջանակներում: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանի ՊՆ, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ։
Ստոլտենբերգը հատուկ ընդգծել է, որ ադրբեջանական բանակի սերտ համագործակցությունը Թուրքիայի զինված ուժերի հետ նույնպես մեծ ներդրում կունենա Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում:
Հասանովը ներկայացրել է երկրի ԶՈւ-ում կատարվող բարեփոխումները, խոսել ականազերծման աշխատանքների, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա խոսել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունների մասին և կարևորել հարաբերությունների հետագա զարգացումը։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերություններում և այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Ինչին է ուղղված պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունը. Փաշինյանը պատասխանել է
Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Այս մասին հունական Еka...