ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը». բացառիկ կադրեր Դանիել Իոաննիսյանից
«Աշխարհի «7-րդ ամենաանվտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը»՝ երկու գործողությամբ (էքսկլյուզիվ կադրեր):
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը բացառիկ կադրեր է հրապարակել Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած «ճակատամարտից»:
Հ.Գ. Ոստիկանության հանրային աջակցությունն էլ այնքան «բարձր» է, որ կողքի բազմաբնակարան շենքերի բնակիչներից և ոչ մեկ չի ահազանգել կրակոցների ու նռնակի պայթյունի մասին, և ոստիկանները դեպքի մասին իմացել են վիրավորներ ընդունած հիվանդանոցից»,- տեսանյութին կից գրել է Իոաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 15-ի գիշերը կրակոցներ են հնչել Երևանում։ Կեսգիշերն անց բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիներ ու արնանման հետքեր։ Դեպքի վայրում նաև հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորի ավտոմեքենան, որի վրա եղել է կրակոցի հետք։ Երևանի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել երկու քաղաքացի։
Պարզվել է, որ տեղի ունեցած կրակոցներից վնասվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ծառայողական մեքենան: Խանդանյանը նշել է, որ ծառայողական մեքենան պարզապես այնտեղ կայանված է եղել և կրակոցներից վնասվել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայի հյուսիս-արևելքում խնձորի չափ կարկուտ է տեղացել
Մեքսիկայի հյուսիս-արևելքում անհավական չափերի՝ խնձորի չափ կարկուտ է տեղացել: ԱՄՆ-ին սահմանակից Կոահուիլա նահանգում վ...
Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ
Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա...
Շիրակի մարզում ռուս զինծառայող է սպանվել. Aravot
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում արտառոց դեպք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել Մեքսիկական ծոցում գտնվող նավթի արդյունահանման հարթակում
Խոշոր հրդեհ է բռնկվել Մեքսիկական ծոցում գտնվող PEMEX նավթային հարթակում։ Հրդեհը սկսվել է գազատարում, որի հետեւանքով տուժ...