Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ
Մարտի 16-ին, ժամը 10։52-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք-Սառնաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշոցք-Վարդաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Փ․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա․ Հ․-ն (ծնված 1993 թ.) և Ա․ Փ․-ն (ծնված 2020 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել, ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը». բացառիկ կադրեր Դանիել Իոաննիսյանից
«Աշխարհի «7-րդ ամենաանվտանգ» մայրաքաղաքի Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը»՝ երկու գործողությամբ (էքսկլյուզիվ կադրեր):«Իրազեկ...
Շիրակի մարզում ռուս զինծառայող է սպանվել. Aravot
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում արտառոց դեպք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայի հյուսիս-արևելքում խնձորի չափ կարկուտ է տեղացել
Մեքսիկայի հյուսիս-արևելքում անհավական չափերի՝ խնձորի չափ կարկուտ է տեղացել: ԱՄՆ-ին սահմանակից Կոահուիլա նահանգում վ...
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 ամսական երեխա է մահացել
Մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այս մասին հայտնում է shamshy...