Լատվիայի պետանվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավոր Տատյանա Ժդանոկի դեմ


Լատվիայի պետական ​​անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվրախորհրդարանի պատգամավորի և բալթյան երկրի քաղաքացու նկատմամբ, որը կասկածվում է ռուսական հետախուզության և անվտանգության ծառայությունների հետ համագործակցելու մեջ, հայտնում են լատվիական լրատվամիջոցները։


Նշվում է, որ անվտանգության ծառայությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հետաքննում է 73-ամյա Ժդանոկի գործունեությունը և նրա ենթադրյալ կապերը Ռուսաստանի հետ, այն բանից հետո, երբ հունվարին ռուսաստանյան, սկանդինավյան և բալթյան լրատվական կայքերը տեղեկություններ հրապարակեցին այն մասին, որ նա եղել է Ռուսաստանի ԱԴԾ գործակալ, առնվազն 2004 թվականից:


LETA լրատվական գործակալության հաղորդմամբ, Լատվիայի անվտանգության ծառայությունը որոշել է քրեական գործ սկսել Ժդանոկի դեմ փետրվարի 22-ին։ Ժդանոկը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։