Չենք ճանաչում ՌԴ կողմից Ղրիմի բռնակցումը․ Թուրքիայի ԱԳՆ
Անկարայի դիրքորոշումը Ղրիմի թերակղզու ապօրինի զավթման վերաբերյալ չի փոխվել: Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այդ մասին ասվում է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության տեքստում, որն այսօր հրապարակվել է Ղրիմի բռնակցման տասնամյակի կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ 10 տարի առաջ՝ 2014 թվականի մարտի 16-ին, տեղի է ունեցել ապօրինի հանրաքվե, որով Ռուսաստանի Դաշնության կողմից զավթվել է Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը:
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել Ղրիմում տեղի ունեցող զարգացումներին և դրա կարևոր հանգամանքներից մեկին՝ Ղրիմի թաթար թուրքերի իրավիճակին, որը մեր օրակարգում առաջնահերթություն է», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Անկարան վերահաստատում է, որ չի ճանաչում այսօր առկա իրավիճակը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռուսաստանում Պուտինի փոխարեն ընտրել են Նիկոլ Փաշինյանին
Սոցցանցերում է հայտնվել Ռուսաստանում ընթացող նախագահական ընտրությունների քվեաթերթիկ, որում երևում է, որ Վլադիմիր Պուտինի...
«Այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր». Հայկ Մարության
2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի. այս մ...
ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի ազգային շահերից չի բխի. Զախարովա
Մոսկվան Հայաստանի հետ շփումների ընթացքում քննարկում է արևմտյան երկրների կողմից Երևանին հակառուսական կուրս ներքաշելու հար...
ՀԱՊԿ-ին մեր մասնակցությունը սառեցված է, քանի դեռ չունենք հարցերի պատասխանները․ Միրզոյան
Հայաստանը որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստ...