Տնտեսագետ Մուհամմեդ Մուստաֆան նշանակվել է Պաղեստինի ինքնավարության նոր վարչապետ
Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հինգշաբթի՝ մարտի 14-ին, նոր վարչապետ է նշանակել տնտեսագետ Մուհամմեդ Մուստաֆային՝ փետրվարի 26-ին նախորդ կառավարության հրաժարականից հետո, հաղորդում է պաշտոնական Wafa գործակալությունը: 69-ամյա Մուհամմեդ Մուստաֆան, Պաղեստինի ներդրումային հիմնադրամի (PIF) նախկին նախագահ և Աբասի տնտեսական խորհրդականը, 15 տարի ղեկավար պաշտոն է զբաղեցրել Վաշինգտոնի Համաշխարհային բանկում:
Միջազգային պետական ծառայողը ստանձնում է պաշտոնը Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի ամենաթեժ պահին: Փետրվարի վերջին վարչապետ Մուհամմեդ Շթայեն հրաժարական տվեց՝ պնդելով նոր քաղաքականության անհրաժեշտությունը, որը հաշվի կառնի «Գազայի հատվածում նոր իրականությունը» և «միջպաղեստինյան կոնսենսուսի հրատապ անհրաժեշտությունը»։
2007 թվականի հունիսին եղբայրասպան բախումներից հետո պաղեստինյան ղեկավարությունը բաժանվեց Մահմուդ Աբասի Պաղեստինի ազգային վարչակազմի, որը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափը և ՀԱՄԱՍ-ի միջև, որը զավթեց իշխանությունը Գազայի հատվածում:
Պաղեստինցի վերլուծաբան Աբդուլ Մաջիդ Սվայլեմի համար, որին մեջբերում է Agence France-Presse-ը, Մուհամեդ Մուստաֆայի նշանակումը պաղեստինյան ինստիտուտներն ամրապնդելու փորձ է այն ժամանակ, երբ նախագահ Աբասը գտնվում է Իսրայելի և Վաշինգտոնի «ճնշման տակ»: Մուհամեդ Մուստաֆան հավանաբար կհամարվի «ամերիկացիների համար ընդունելի» տարբերակ, ավելացնում է վերլուծաբանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցների ռեժիմ սահմանել նրանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը. բանաձև
Եվրախորհրդարանի բանաձևն դատապարտում է ադրբեջանական ռազմական ուժերի ներխուժումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք։...
Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը դիտարկող բանաձևը
Եվրախորհրդարանն ընդունեց ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևը, որին կող...
Ադրբեջանական ԶԼՄ-ին Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի համար. «Հրապարակ»
Բաքվի բանտում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ադրբեջանական ԶԼՄ-ին տված հարցազրույցը լուրջ անհանգստություն է...
Թուրքիան և ԱՄՆ-ն նախատեսում են միասին աշխատել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ
Թուրքիան և ԱՄՆ-ն պարտավորվել են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ...