ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները
ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք կտևեն երեք օր և կավարտվեն ընտրությունների հիմնական օրը՝ մարտի 17-ին։
Նշվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասն աշխատելու է մարտի 15-ին, 16-ին և 17-ին Մոսկվայի ժամանակով ժամը 8: 00-ից մինչև 20: 00-ն։
Քվեարկության համար ընտրատեղամասերի հիմնական մասը բացվել է Մոսկվայի ժամանակով ապրող Հյուսիս-Արևմտյան, Կենտրոնական, Մերձվոլգայի, Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային շրջաններում։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու, այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, որն արդեն հինգերորդ անգամ է առաջադրվել։
Ընտրությունների նախօրեին Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին, կոչ է արել մասնակցել ընտրություններին` արտահայտելով իրենց քաղաքացիական և հայրենասիրական դիրքորոշումը, քվեարկելով իրենց թեկնածուի և Ռուսաստանի հաջող ապագայի օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...