Փարիզը դառնում է Մոսկվայի թշնամին․ Պեսկով
Ֆրանսիան գնալով ավելի է ներգրավվում Ուկրաինայի հակամարտության մեջ, նա արդեն իսկ մասնակցում է դրան։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ այս իրավիճակում «Փարիզը դառնում է Մոսկվայի թշնամին»։
«Մենք կարդում ենք պարոն Մակրոնի հայտարարությունները, որ Ռուսաստանը թշնամի է Ֆրանսիայի համար, այո, Ֆրանսիայի համար դա ակնհայտ է, քանի որ Ֆրանսիան արդեն ներգրավված է Ուկրաինայի պատերազմում։ Դատելով պարոն նախագահի հայտարարություններից, նա դեմ չէ իր ներգրավվածության աստիճանը մեծացնելուն»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Մակրոնը France 2 հեռուստաալիքի եթերում հանդես էր եկել հայտարարությամբ, որ հակամարտությունում Ուկրաինայի պարտությունը խաղաղություն չի բերի, իսկ Փարիզը պատրաստ կլինի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...