Ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ն իրենց օգնության կգա հնարավոր հարձակման դեպքում․ Բորել
Արեւմուտքի երկրներին չի կարելի ձգձգել Ուկրաինային օգնություն հատկացնելու որոշումը, քանի որ Մոսկվայի եւ Կիեւի ռազմական հակամարտության ելքը կորոշվի առաջիկա մի քանի ամիսներին՝ «այս գարնանը, այս ամռանը, մինչեւ աշնան սկիզբը», Վաշինգտոն կատարած այցի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Հաջորդ ամիսները որոշիչ կլինեն», - ասել է նա լրագրողներին (մեջբերում AFP-ի կողմից) եւ հավելել, որ «ինչ էլ որ արվի, պետք է արագ արվի»:
«Շատ վերլուծաբաններ այս ամառ ռուսական խոշոր հարձակման են սպասում, և Ուկրաինան չի կարող սպասել ԱՄՆ-ի հաջորդ ընտրությունների արդյունքներին»,- ասել է Բորելը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով, եթե Ռուսաստանը հաջողության հասնի, «դա հսկայական հետեւանքներ կունենա Ամերիկայի եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի շուրջ կառուցված դաշինքների համակարգի համար»: Այդ դեպքում Վաշինգտոնի դաշնակիցներից ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ ԱՄՆ-ն իրենց օգնության կգա հնարավոր հարձակման դեպքում, վստահ է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...