Հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե Հայաստանի. Միրզոյանը՝ Ռուստամյանին
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց նրան, թե ԱԺ-ն հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան և արվում է լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը։
«Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»,- հարցրել է պատգամավորը:
Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան ասել է, թե ներկայացնում է 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը։
«Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրագործել:
Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի»,- ասաց Միրզոյանը:
«Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- ի պատասխան ասաց Ռուստամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...