ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի մեղմացման հարցում էական հետընթաց է գրանցվել․ փոխարտգործնախարար
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման հարցում էական հետընթաց է գրանցվել։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստի ժամանակ:
«Ցավոք, մի ոլորտ, մի հարց կա, որտեղ դեռ ցանկալի արդյունքի չենք հասել։ ԵՄ-ի հետ աշխատանքն աննախադեպ ինտենսիվ է եղել, և բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Բայց մի հարցում՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միության առանձին անդամների հետ հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրական լինելուց։ Դա վիզաների հարցն է»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանք է կատարվել բոլոր մակարդակներում։ Բայց չի կարելի ասել, թե առաջընթաց է գրանցվել։
«Ընդհակառակը, էական հետընթաց է գրանցվել։ Նույնիսկ Erasmus ծրագրով մեկնող ուսանողների համար, թեև ենթադրվում էր, որ նրանք չպետք է որևէ խնդիր ունենան: Խոսքը նաև որոշ պաշտոնյաների մասին է։ Բացի այդ, բազմաթիվ բողոքներ ենք ստանում քաղաքացիներից»,-նշեց Հովհաննիսյանը։
ԱԳՆ-ն, նրա խոսքով, փորձում է ակտիվացնել աշխատանքը։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ մինչև այս տարվա եվրոպական ընտրությունները իրավիճակը դեպի լավը կփոխվի։
Երևանն աշխատում է երկու ուղղությամբ՝ ինչպես ազատականացման, այնպես էլ դյուրացված գործող ռեժիմի վերականգնման ուղղությամբ, որը կորոնավիրուսի համավարակից հետո այդպես էլ չսկսեց կարգին գործել։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...