Քաղաքականություն

Բայրամովը թուրք և վրացի գործընկերների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Բայրամովը թուրք և վրացի գործընկերների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի…

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել։ Խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է պահպանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները։ Միջազգային հանրությունը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հայկական կողմին մղի ազնիվ, բաց բանակցություններ վարել Ադրբեջանի հետ», - ասել է ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը։


Նախարարի խոսքով՝ հանդիպմանը նա գործընկերների հետ մտքեր է փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների, խաղաղության հաստատման նպատակով Բաքվի կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:


Նմանատիպ հոդվածներ

ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»

Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250