Ո'չ այս շաբաթ, ո'չ էլ՝ հաջորդ, հայկական կողմը չի հյուրընկալելու Սերդար Քըլըչին. ԶԼՄ
Երկու շաբաթ առաջ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում թուրք պաշտոնյա Սերդար Քըլըչը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հանդիպել Երևանում։ Նրա առաջարկը վերաբերում էր նախորդ շաբաթվան։
Հայ բանագնացն էլ ի պատասխան նշեց, որ այդ հարցը կքննարկվի։ Այդ ամենից անցել է երկու շաբաթ, բայց, ըստ էության, հարցը չի քննարկվել, կամ էլ դեռ քննարկման փուլում է։
Երևանյան հանդիպման հետ կապված որևէ բան դեռ հստակ չէ, Ռուբինյանի օգնականը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ո'չ այս շաբաթ, ո'չ էլ՝ հաջորդ, հայկական կողմը չի հյուրընկալելու Սերդար Քըլըչին։
Քննարկվո՞ւմ է արդյոք հարցը, հստակ պատասխան չի տրվել։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»,- ասել լրատվամիջոցի զրուցակիցը։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
Հայաստանի ատոմակայանը խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը. Նիկոլ Փաշինյան
Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է, այսօր, Բրյուսելում, Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժո...