Հայտնի է թե որերորդն է Հայաստանը` Համաշխարհային բանկի գների վարկանիշում

Համաշխարհային բանկի գների վարկանիշում(ցածրից բարձր) Հայաստանը 62-րդ տեղն է զբաղեցրել:

Սպուտնիկ Արմենիայի փոխացմամբ, վարկանիշը համեմատում է ազգային արժույթներով գումարները տարբեր երկրներում նույն ծավալի ապրանքների ձեռքբերման համար (արժույթների գնողունակության հավասարության սկզբունքով):

Համեմատության համար նշենք, որ 60-րդ և 61-րդ տեղերը զբաղեցրել են Նիգերիան և Բոլիվիան, 63-րդ և 64-րդ տեղերը զբաղեցրել են Մալավին և Էսվատինին: Վրաստանը 35-րդն է, Ռուսաստանը՝ 81-րդը, Իրանը՝ 10-րդը:

Հիմնականում առաջին տեղերում (ամենացածր գներով) ցածր եկամուտ ունեցող երկրներն են (Աֆղանստան, Լաոս, Մյանմար և այլն), որտեղ գները չեն կարող բարձր լինել ցածր վճարունակության պատճառով։

Ամենաթանկ գները ոչ միայն զարգացած երկրներում են (Շվեյցարիա, Կանադա, ԱՄՆ, Իսլանդիա, Նորվեգիա և այլն), այլև առողջարանային և օֆշորային գոտիներում (Բերմունդներ, Կայմանյան կղզիներ, Բարբադոս և այլն), որտեղ, հասկանալի պատճառներով, նույնպես շատ հարուստ մարդիկ կան, հետևաբար գներն ավելի բարձր են։

Կանոնից բացառություններ նույնպես կան․ օրինակ՝ Իրանը (որը բնավ էլ ամենաաղքատ երկիրը չէ աշխարհում) 10-րդն է, հիմնականում տեղի սպառողների համար բենզինի և գազի չափազանց ցածր գների շնորհիվ։

Համաշխարհային բանկը վարկանիշը կազմել է 2022 թվականի արդյունքներով, երբ Հայաստանում բարձր գնաճ էր (8-9% և ավելի)։ 2023-ին այն սկսել է նվազել և վերջին ամիսներին դարձել է բացասական։ Այնուամենայնիվ, վարկանիշում դա արտացոլված չէ (քանի որ 2023-ի տվյալները դեռ աշխարհի ոչ բոլոր երկրների համար են պատրաստ):

Պատահարներ