Բոլորը հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման վկաներն են․ Հաջիև
Պաշտոնական Բաքուն բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը: Տեղեկությունը փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ազատելով Ղարաբաղը՝ Ադրբեջանը կայունություն բերեց Հարավային Կովկասում։ Այսօր Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրում է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համար։ Բոլորը հայ-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման վկաներն են», - ասել է Հաջիևը հինգշաբթի օրը Բաքվի Xi գլոբալ ֆորումի շրջանակներում կայացած պանելային նստաշրջանում:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս ամեն կերպ խրախուսում է տարածաշրջանային լայն համագործակցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Թուրքիայից պահանջում են բացել Զանգեզուրի միջանցքը, զինանշանից հանել Արարատը, փոխել Սահմանադրությունը
«Ներկայումս Կարմիր ծովում Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած խնդիրների պատճառով տուժում է համաշխարհա...
ԱԳ նախարարը՝ Տավուշի գյուղերը հանձնելու վերաբերյալ բանակցությունների լուրերի մասին
Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ...