Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Արսեն Թորոսյանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը համաձայն չէ նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառման հետ, թե էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի ներդրումն իրականացվել է առանց պատշաճ պատրաստվելու։
«Կարծում եմ՝ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ասել, թե կլինեն հաջորդ դարերում ավելի պատրաստված հասարակություններ, տեխնիկաներ և այլն, ու ոչինչ չանել։ Մեր մոտեցումն է, որ մենք մեր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, և ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս, լուծելով առաջ գնանք։ Համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ էին»,- ասել է նա։
Ավանեսյանը նշել է, թե ինքը ծանոթանում է բոլոր գրառումներին ու քննադատություններին. «Կարևոր է , որ մեր գործընկերները, մեր քննադատները բարձրաձայնեն բոլոր հարցերը, մենք ևս տեղեկացված լինենք բոլոր հնարավոր խնդիրների մասին»։
Ինչ վերաբերում է Թորոսյանի դիտարկմանը, թե այսպես դեղատան աշխատակիցները հաղորդակից են լինում բժշկական գաղտնիքի հետ, նախարարը ասել է. «Բոլոր այդ մտահոգությունները մեր կողմից քննարկվում են, լուծումները արդեն տրվել են, որ հնարավորինս փակ լինի ինֆորմացիան։ Մենք խոսում ենք բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների մասին, բայց հենց թղթային շրջանառությունն էլ մեծամասամբ նպաստում է այդ գաղտնիքի արտահոսքին»։
Նմանատիպ հոդվածներ
Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Երևանի քաղաքապետարանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին խուզարկում է Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենք...
Նիկոլ Փաշինյանը՝ տավուշցիների հետ այսօրվա հանդիպման մասին
Տավուշցիների հետ այսօրվա հանդիպմանը վարչապետը ցույց է տվել Հայաստանի՝ իր վերջին ասուլիսի ժամանակ ցույց տված քարտեզի մակե...
Սահմանին տեղի է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը․ մանրամասներ
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների յոթերորդ հա...
ՌԴ-ին պաշտոնապես տեղեկացրել ենք․ Գրիգորյանը՝ «Զվարթնոց»-ում միայն հայ սահմանապահներ մնալու մասին
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողն...