ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուշկինի դպրոցում «աստղաբաշխական» գումարներ են հավաքում․ պարզաբանում. ArmLur
ArmLur.am-ն ահազանգ էր ստացել Երևանի Ա․ Ս․ Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի ծնողներից, թե ավարտական դասարանների յուրաքանչյուր աշակերտից հավաքվում է «կլորիկ» գումար՝ ավարտական միջոցառումների կազմակերպան համար։
Դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը հերքել է այդ լուրը և նշել է, որ նա անձամբ զրուցել է ավարտական դասարանների ծնողների հետ և պարզաբանել է նրանց իրավունքները՝ մասնավորապես գումարային հարցերի հետ կապված։
«Մենք արդեն իսկ կանխարգելիչ միջոցառումները իրականացրել ենք, յուրաքանչյուր դասարանում անձամբ խոսել եմ ծնողների հետ, ներկայացրել եմ իրողությունը, պարզաբանել եմ բոլոր այն գործընթացները, որոնց իրավունքը նրանք ունեն՝ մասնավորապես գումարային հարցերի հետ կապված»,- ասել է տնօրենը։
Տնօրենը նաև նշել է, որ եղել են դեպքեր, երբ ընտանիքում ծնողին անհրաժեշտ է եղել գումար և ծնողը դիմել է տան անդամներին՝ ասելով, որ դպրոցը հավաքագրում է գումար։
«Դեպքեր են եղել, որ ծնողները տանը դիմել են տատիկներին կամ պապիկներին, որ դպրոցը հավաքագրում է այսքան գումար, ինչը ճիշտ չէ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքի հետևից պետք է հետևողական գնալ»,- նշել է տնօրենը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է: Այս մասին հյտնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետարանը նախագիծն սկս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դուք դավաճանեցիք ՀՀ-ին, դավաճանեցիք ԼՂ-ին». Երևանում մի կին ընդհատեց ռուս ակտիվիստի խոսքը
«Դուք դավաճանեցիք Հայաստանին, դավաճանեցիք Լեռնային Ղարաբաղին, դուք և ձեր արյունոտ Պուտինն ընդդիմություն եք»: Երևանում մի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արագած գյուղ, գիժ մարտ». Գագիկ Սուրենյան
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՌԴ դեսպանությունում քվեարկել ցանկացողների հերթը մինչև քաղաքապետարան է հասնում
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասում քվեարկել ցանկացողների հերթը մինչև Երևանի քաղաքապետարան է հասնո...