Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից հեռացրել են պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը. ահազանգում է հայրը
Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի պատից հեռացրել են 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի անունով վահանակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է զոհված զինծառայողի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«15.02.2021թ Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքը անվանակոչվեց որդուս՝ աշխարհին հայտնի դարձած հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի անունով։Եւ հենց այդ բաժանմունքում էլ բուժվել են 200-ից ավել զինվորներ։
Հերթական անգամ այցելեցինք տվյալ բաժանմունք և անակնկալի գալով տեսանք, որ տվյալ հարկում բացակայում է բաժանմունքը՝որդուս նկարով վահանակի հետ միասին։
Աշխատակիցներից փորձեցինք տեղեկանալ, թե՞ որտեղ է բաժանմունքը՝ վահանակի հետ միասին։ Ոմանք ասացին բաժանմունքը տեղափոխվել է (որը այդպես էլ չգտանք), մի քանի կեղծ ու դիմակավոր աշխատողներ զարմացան և ասացին էստեղ վահանակ չի եղել, որին ի պատասխան մենք ցույց տվեցինք վահանակի տեղը պատի վրա՝ որտեղ երևում էին վերջինիս անցքերը։ Իսկ վահանակի ներքևի հատվածում, որտեղ միշտ թարմ ծաղիկներ էին լինում, թափված էր պարկով աղբ։
Հ.Գ. Ես Հայի պայքարող տեսակ եմ։ Այս նկարներով առայժմ կեզրափակեմ…
Շատ շուտ մոռացանք և ուրացանք մեր հերոսներին ում շնորհիվ դեռ ապրում ենք» ,- գրել է նա:


Նմանատիպ հոդվածներ
Շնաձուկը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա
Շնաձուկը հարձակվել է Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվող 11-ամյա աղջկա վրա։ Հայտնում է ABC News-ը։Միջադեպը տեղի է ունեց...
Ուժգին երկրաշարժը ցնցել է Թուրքիան
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։Երկրաշարժը նաև զգացվել է Ստամբուլի մերձ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Դիլիջանից
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապ...
Արցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհա...