Ավստրալիան Նավալնիի մահվան կապակցությամբ պատժամիջոցներ է սահմանաել
Ավստրալիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դաշնային քրեակատարողական ծառայության մի քանի աշխատակիցների նկատմամբ՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Երկրի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշված է՝ «հասցեական ֆինանսական սահմանափակումներ և Ավստրալիա մուտքի արգելք են սահմանվում (Վլադիմիրի մարզի թիվ 6) ուղղիչ գաղութի վեց աշխատակիցների» և Ռուսաստանի Դաշնային քրեակատարողական ծառայության նախկին փոխտնօրեն, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Գիրիչևի նկատմամբ։
Ավստրալիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ պատժամիջոցների ցուցակում են ընդգրկվել թիվ 6 քրեակատարողական գաղութի ղեկավարն ու նրա տեղակալները։
Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին Դաշնային քրեակատարողական ծառայության Յամալ Նենեցյան ինքնավար շրջանի վարչությունը հայտնել էր գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կալանավորվել են Թուրքիայի 2 քաղաքացիները, որոնք ՀՀ քաղաքացու օժանդակությամբ հատել են պետական սահմանը
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
ՆԳՆ-ն՝ 00 oo 000 համարանիշը 300.000 դոլարով վաճառվելու լուրերի մասին
Տարածվող լուրերը, թե 00 oo 000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը...
Արտագնա աշխատանքի մեկնողները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի ՀՀ-ում. նոր նախագիծ է մշակվում
Ներկայումս մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ՀՀ տարածքից դուրս՝ աշխատա...
ՆԳՆ-ն` ադրբեջանցու ձերբակալման մասին
Ադրբեջանի քաղաքացի, ֆիտնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարված։ Տեղեկությունը լրատվամիջ...