ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում սպառնացել են պայթեցնել հյուրանոցը, որտեղ եղել է Թաքեր Կարլսոնը
Մոսկվայում անհայտ անձը սպառնացել է պայթեցնել հյուրանոցը, որտեղ եղել է հաղորդավար Թաքեր Կարլսոնը, և ուժայիններից պահանջել Է ձերբակալել ամերիկացի լրագրողին: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Լրատվականի տվյալներով զանգահարողը ոստիկանությանը հավաստիացրել է, որ կպայթեցնի հյուրանոցը, եթե լրագրողը չձերբակալվի:
Դեպքի վայր ժամանած աշխատակիցները ստուգել են շենքը և ներսում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերել: Այժմ այդ անձին փնտրում են։
Հիշեցնենք՝ լրագրողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույց է հրապարակել, որտեղ Պուտինը մի շարք հայտարարություններ է արել: