Փաշինյանին առաջարկել եմ Հայաստանում Արհեստական բանականության քաղաք ստեղծել․ Դավիթ Յան
Փաշինյանին առաջարկել եմ Հայաստանում Արհեստական բանականության քաղաք ստեղծել:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանը։
«Մենք շատ հետաքրքիր զրույց ունեցանք Արհեստական բանականություն թեմայով և բացի զրույցի տարբեր թեմաներից ես կիսվեցի Արհեստական բանականության քաղաքի գաղափարով։
Այսինքն մի քաղաք, որը կլինի Հայաստանում և կլինի ձգողության կետ ողջ աշխարհի համար, իսկ որպեսզի Հայաստանը այդպիսին դառնա, մենք պետք է այն պայմաններն ստեղծենք, որ կբերեն Հայաստան հարյուրավոր և հազարավոր լավագույն ուղեղներին աշխարհից։
Դա կատարվեց օրինակ Սիլիկոնե հովտում, որտեղ 80 տոկոսը եկածների միգրանտներ են, ինչը կարող է գրավել Արհեստական բանականության գիտնականներին դեպի Հայաստան, դեպի ցանկացած վայր, միայն մեկ բան, տվյալները, որ չկան ոչ մի այլ տեղ։
Ի՞նչ տվյալներ չկան, նախ և առաջ չկան կենսաբանական տվյալներ։
Դա այսպես կոչված մուլտիմոդալ տվյալներն են, երբ մարդ ինչ-որ բան է ասում, դուք արդեն սկանավորում և հասկանում եք՝ որ խմբի արյուն ունի, ինչքան է հորմոնների պարունակությունը, ինչքան է թթվածնի պարունակությունը իր արյան մեջ, այսինքն գենոմի մակարդակով այդ տվյալները եթե մենք համադրենք հազարավոր մարդկանց կտրվածքով, կհասկանանք՝ ինչ է մարդկանց օրգանիզմի հետ կատարվում երբ նա հիվանդ է, սիրահարված է։ Այդպիսի տվյալներ չկան ոչ մի տեղ։
Որովհոտև աշխարհով մեկ սրանք գաղտնի տվյալներ են, անձնական տվյալներ։
Ի՞նչ կարելի է անել։
Օրինակ անկլավ, առանձին քաղաք Հայաստանում և ասել, որ դուք գիտնականներով կարող եք տեղափոխվել այդ քաղաք ձեր ընտանիքներով և ստանալ հասանելիություն այդ տվյալներին և դուք եք ներդնում ձեր սեփական տվյալները։
Օրինակ՝ գալիս են այդ քաղաք 100 երկրներից 25 հազար ընտանիք և նրանք համաձայնվում են իրենց կենսաբանական և այլ տվյալները ներդնել այդ քաղաքի տվյալների բազայի մեջ։
Այդ քաղաքում մենք կունենանք մարդանման ռոբոտներ, կթռչեն ռոբոտներ, այնտեղ կլինեն ինքնակառավարվող մեքենաներ, մարդիկ այդտեղ կաշխատեն, կապրեն, ռեստորաներ կգնան, կբուժվեն, սովորական կյանքով կապրեն։
25 հազար ընտանիք մոտ 75 հազար մարդ սահմանափակ վայր է դա լինելու, սակայն նրանց բոլոր տվյալները հավաքագրվելու են, և միայն այդտեղ բնակվող գիտնականները կունենան այդ տվյալներին հասանելիություն, ինչո՞ւ, որովհետև նրանք են տվել այդ տվյալները բազային։
Այդպիսի էքսպրիմենտալ քաղաք երկրագնդում և այդ տվյալները իհարկե հսկայական կլինեն, դրա համար, ինչպես մենք հաշվարկեցինք, մենք պետք է կառուցենք ժամանակակից փոքր միջուկային կայան, գումարած հողմային կայաններ և արևային պանելներ, սակայն այդ հզորությունն էլ չի բավարարի, որովհետև սերվերները մեծ հզորություն են պահանջելու։
Դա կլինի աշխարհի ամենամեծ ինֆորմացիոն կլաստեռը։ Սերվերները այնքան ջերմություն են արտադրելու, որ այդ ջերմությունը կբավարարի քաղաքը ջեռուցելու համար։ Բայց եթե այդպիսի պրոյեկտ կառուցենք և պայմանավորվենք, որ յուրաքանչյուր երկիր ներդրում կկատարի այդ քաղաքի մեջ, դա նման կլինի միջազգային տիեզերական կայանին։
Գիտնական հրապարակումների և հայտնագործությունների քանակը կլինի անգերազանցելի։
Հայաստանը կլինի թերթերի առաջին էջերում։
Ես այդ գաղափարների մասին պատմեցի Փաշինյանին և մի շարք նախարարների և մեծ հետաքրքրությամբ այդ ամենը ընդունվեց»,- ասել է Դավիթ Յանը։