Ջերմուկում ձյան ծածկը 93-95 սմ է. Գագիկ Սուրենյան

Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում կազմում է 161 սմ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։


«Բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկն այս պահին Ջերմուկում է՝ 93-95 սմ։ Լեռնային մարզերում այն կազմում է 20-50 սմ, Արարատյան դաշտում՝ 5-10 սմ»,-նշեց Սուրենյանը։

Քաղաքականություն