
Եղանակը՝ Հայաստանում

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հյուսիս-արևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, փետրվարի 4-ին և 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա ցերեկը՝ 5-7, գիշերը՝ 8-10 աստիճանով։
Երևանում ևս փետրվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրքաղաքում ցերեկը կգրանցվի 1-3 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կլինի -2...-4 աստիճան։