ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները կխլացվեն
ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարարությունը նոր թանկարժեք սարքեր է ձեռք բերել և գարնանը կստեղծի մեխանիզմ Հայաստանի տարածքում օտարալեզու ռադիոների հաճախականությունները հնարավորինս խլացնելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հայաստանում` հատկապես մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում։ Պատճառն այն է, որ Թուրքիայի ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի հզոր են։
Հակոբյանի խոսքով` ավելի ճիշտ է ռադիոընկերությունների հաղորդակներն ավելի ուժեղացնելը։
«Սա տեխնիկական հարց է, և ԲՏԱ–ն սկսել է դրա դեմ պայքարել»,–ասաց նա։
Ըստ Հակոբյանի, խլացուցիչները էֆեկտիվ չեն և շատ ավելի թանկարժեք են։
Նրա խոսքով` մի փոքր խառնաշփոթ է առաջացել, քանի որ այն հաճախականությունները, որոնք ժամանակին բաժանել է Շվեցարիան (կենտրոնն այնտեղ է, և ամեն երկիր ունի իր հաճախականության սպեկտրը) ու բաժին է հասեք Հայաստանին, շատ ավելի քիչ են, քան նախատեսված է բնակչության թվով։
«Դա է պատճառը, որ մենք հավելյալ հաճախականություններ չունենք, օրինակ՝ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու, նոր ռադիոընկերություններ բացելու համար»,–ասաց նա։
Հակոբյանն ընդգծեց, որ ԲՏԱ–ն կփորձի խնդիրը մեղմել, սակայն լիարժեք այն լուծել հնարավոր չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ճամբարակի զորամասում հնարավոր պատերազմի մասին հայտարարելու լուրերի վերբերյալ
ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել։««Oragir.news» լրատվական կայքում տեղ գտած «Ճամբարակի զորամասո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախն օկուպացնելուց առաջ և հետո․ ադրբեջանցիները ոչնչացնում են հայկական հուշարձանները
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հրապարակել է հայկական հուշարձանների վիճակը ներկայացնող լուսանկարներ՝ ինչ են արել...
Ձմեռային անվադող չունենալու դեպքում կարգելվի տրանսպորտային միջոցի շահագործումը․ նախագիծ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագծով առաջարկում է Կառավարության 2007 թվականի հունիսի...
ՀՀ-ում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ
Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ներդրվում է աուդիտի ինստիտուտ։ Ճանապարհների անվտանգ...