ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ցույց` ՌԴ-ում. կան ձերբակալվածներ

Ուֆայի կենտրոնում ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն Ֆաիլ Ալսինովի։ Հավաքվածները երգում են բաշկիրական ժողովրդական երգեր և շուրջպար վարում։ Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի անձի:


Նախօրեին բաշկիրացի ակտիվիստները կոչ են արել տարածաշրջանի բնակիչներին բողոքի դուրս գալ Ուֆայում գտնվող Սալավաթ Յուլաևի հուշարձանի մոտ: Այսօր առավոտյան, նույնիսկ մինչ ակցիայի առաջին մասնակիցների ժամանումը, Ռոսգվարդիայի և ՕՄՕՆ-ի աշխատակիցները հավաքվել էին քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակում, գրում է SotaVision տելեգրամ ալիքը:


Պարբերականի թղթակցի գնահատականներով՝ Ուֆայի կենտրոնում մոտ երկու հազար մարդ է հավաքվել։ Ուժայինները ցուցարարներին սկսել են ձերբակալել ակցիայի սկզբից։


Հունվարի 17-ին Բայմակի դատարանը բաշկիրացի ազգայնականների ամենահայտնի առաջնորդներից մեկին՝ Ֆաիլ Ալսինովին դատապարտեց չորս տարվա ազատազրկման։   Ալսինովին դատում են 2023 թվականի գարնանը ժողովրդական հավաքներից մեկում Բաշկիրերեն լեզվով արտասանված ելույթի պատճառով. քննիչները նրա ելույթում նկատել են «արտահայտություններ, որոնցում բացասաբար են գնահատվում մարդկանց խմբերը՝ Կովկասի, Միջին Ասիայի բնակիչներ եւ հայեր»:






Քաղաքականություն