Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ն հետ․ փոխվարչապետ
Այսօր Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության, ԵՄ գլխամասի և Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել էր նիստ՝ նվիրված 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վեց ամյակին։ Հանդիպման նպատակն էր նաև ընդգծել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարևոր նշանակությունը, ինչպես նաև գնահատել կիրարկման ներկա փուլը և բարձրացնել արդյունավետությունը:
ՀԸԳՀ արտագնա նիստին ներկա է գտնվել 70 մասնակից, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել գործընկերների միջև մտքերի փոխանակությանը: Հանդիպումը յուրահատուկ հարթակ դարձավ՝ գնահատելու ՀԸԳՀ առաջընթացը և ծրագրելու կիրարկումը խթանող բովանդակալից ռազմավարություններ: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները մանրամասներ են ներկայացրել ՀԸԳՀ-ի կիրարկման շրջանակում ձեռք բերված իրենց փորձի մասին, քննարկել են հարցեր՝ հաջողությունների, մարտահրավերների, կարիքների և միասին ավելի լավ աշխատելու ուղիների առնչությամբ:
Արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները: Նշվեցին այն ոլորտները, որոնց ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են առանձնակի դժվարություններով՝ ուշադրություն հրավիրելով մշտադիտարկման և հաղորդակցության ուժեղացման ուղիների վրա և ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ունի համագործակցային բնույթ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը բարձր գնահատեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տևական համագործակցությունը և ի նպաստ ՀՀ քաղաքացիների փոխադարձ հանձառությամբ շոշափելի և կայուն արդյունքներ խթանելու ջանքերը։ Ընգծելով ՀԸԳՀ-ի՝ որպես նման ձևաչափում ներգրավվելու անկյունաքարային ուղղության կարևոր գործիքի նշանակությունը՝ դեսպան Մարագոսը նշեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գոյություն ունեցող ընդհանուր արժեքներն ու շահերը։ Դեսպանը վերահաստատեց աջակցությունը ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել Հայաստանի արդիականացման գործընթացի արագացմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ ՀԸԳՀ-ի իրականացումը, չնայած դրա ստորագրումից հետո ծավալված դժվարին իրավիճակներին, շարունակական բնույթ է կրել: Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից՝ իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված բարեփոխումներին և տնտեսական նախաձեռնություններին աջակցության արագացված ընթացակարգ ապահովելու համար։ Փոխվարչապետ Գրիգորյանը վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ և առաջ գնալ առանցքային բարեփոխումների իրականացման ճանապարհով։ Նա ընդգծեց Հայաստանի զարգացման այս փուլում ԵՄ անդամ պետությունների գիտելիքը և փորձը ներդնելու ԵՄ գործուն դերակատարությունը:
Երկու կողմերը վերահաստատեցին ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-Հայաստան գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ պայմաններում են պահվում Արցախի նախկին ղեկավարներն Ադրբեջանում
Համացանցում են հայտնվել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող Արցախի Հանրապետության ղեկավարների լուսանկարները։
Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել․ Ալիև
Եթե Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։ Ինչպես փոխանցում են ադրբեջա...
Ալիևը` Արցախի ղեկավարների հետագա ճակատագրի մասին
«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որևէ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշու...
Մենք ոչ մի տեղ չենք գնալու․ Ալիևը՝ «հայելային հետքաշման» մասին
Բաքուն չի պատրաստվում զորքերը դուրս բերել պայմանական սահմանից։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին...