Սամվել Շահրամանյանը կանգնած է դժվար որոշում կայացնելու անհրաժեշտության առջև․ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը
Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ծանոթանալով իրեն հղված բաց նամակիս բովանդակությանը՝ պարոն Նախագահը խնդրել է ավելի հանգամանալից ներկայացնեմ իմ դիրքորոշումն ու փաստարկները։ Պետք է շատ անկեղծ ասեմ՝ զրույցի ընթացքից գոհ եմ։ Սամվել Շահրամանյանը կանգնած է դժվար որոշում կայացնելու անհրաժեշտության առջև և այս փուլում ցանկանում է ծանոթանալ բոլոր կողմ և դեմ փաստարկներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վստահ եմ՝ իմ մոտեցումներն ընդունելի էին նրա համար։ Սակայն իր մտահոգություններն էլ են ծանրակշիռ։ Ես շնորհակալ եմ պարոն Շահրամանյանին այս քննարկման համար։ Լիահույս եմ, որ մինչ տարվա վերջ Արցախի իշխանությունները կընդունեն իմ կարծիքով միակ ճիշտ որոշումը և կհայտարարեն Սեպտեմբերի 28-ի հրամանագրի չեղարկման մասին։
Սիրելի հայրենակիցներ, բայց որպեսզի այդ որոշումը կայացվի, մեզնից յուրաքանչյուրը նույնպես կարևոր անելիք ունի։ Մենք պետք է կանգնենք Արցախի պետականության և նրա իշխանությունների թիկունքին։ Վստահ եմ՝ շատերդ եք տեսել, թե ինչ արշավ է սկսվել Արցախի դեմ։ Թշնամին ուզում է, որպեսզի 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարվի։
Ես կարծում եմ, որ բոլորիս պարտքն է ամեն կերպ խոչընդոտել կործանարար այդ ընթացքին։ Պետք է դիմակայել հակաարցախյան քարոզչության բոլոր դրսևորումներին և հորդորել Արցախի քաղաքական վերնախավին մինչև վերջ դիմակայել ամեն տեսակ դժվարություններին՝ փրկելու պետականության փշրանքները։ Վստահեցնում եմ՝ այդ սերմերն անպայման պտուղ են տալու»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՌԴ–ում սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկրում սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանո...