Ռուսաստանի հաղթանակները հանգեցրին ՆԱՏՕ-ի պառակտմանը․ Ֆրիման
Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակները հանգեցրին ՆԱՏՕ-ի պառակտմանը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Չաս Ֆրիմանը YouTube-ի Dialogue Works ալիքին տված հարցազրույցում։
«Նախկինում գոյություն ունեցող ՆԱՏՕ-ի միասնության ճակատը ճեղքվածք է տվել։ Այժմ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ բացեիբաց հրաժարվում են այդ հակամարտության շարունակման գաղափարից»,- նշել է նա։
Ֆրիմանը ենթադրել է, որ արևմտյան դաշինքի ռազմական հնարավորությունների վարկաբեկմանը հանգեցրել է ռուսական կողմի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի «լավագույն զենքի» ոչնչացումը։
Պենտագոնի նախկին խորհրդականը նշել է, որ արևմտյան երկրները չեն կարողացել Ռուսաստանին մեկուսացնել միջազգային տարածքում: Նրա կարծիքով՝ աշխարհի երկրների մեծ մասը չի աջակցում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների՝ Մոսկվայի հետ առճակատման ուղեգծին։
Բացի այդ, Ֆրիմանը հավելել է, որ արեւմտյան պատժամիջոցները ոչ միայն չեն կարողացել թուլացնել Ռուսաստանը, այլեւ նրա տնտեսությունն ավելի հզոր են դարձրել։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սահմանափակումները միայն հարվածել են այնպիսի երկրների, ինչպիսին Գերմանիան է, որը կորցրել է ՌԴ վառելիքի հասանելիությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...