ՌԴ-ն երկարաձգել է ԵՄ-ից, Ուկրաինայից և այլ երկրներից բեռնատարների մուտքի արգելքը
Ռուսաստանի կառավարությունը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Եվրամիությունից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից և Ուկրաինայից Ռուսաստան բեռնատարների մուտքի արգելքը երկարաձգվել է անորոշ ժամանակով: Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Համապատասխան արգելքը սահմանվել է 2022 թվականին՝ ի պատասխան ԵՄ գործողությունների, որոնք արգելել էր ռուսական և բելառուսական համարանիշներով բեռնատարների անցումը, հիշեցրել են կառավարությունում։
Կառավարությունում նշել են, որ սահմանափակումը կգործի մինչև այն հանգամանքների վերացումը, որոնք հիմք են հանդիսացել դրա սահմանման համար:
Բացառություններ կարվեն փոստային առաքանու, դիվանագիտական փոստի և մարդասիրական օգնության փոխադրումների համար: Բացի այդ, մուտքի արգելքը չի տարածվի տեխնիկական աջակցության բեռնատարների վրա, որոնք նախատեսված են սարքավորումներ և սպորտային մեքենաներ սպորտային մրցումների անցկացման վայրեր տեղափոխելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
Զախարովան՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Մենք ելնում ենք նրանից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը և դեկտեմբերի 25-26-ը կժ...
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցային գործընթացի մասին հերթական անգամ կեղծիք է ասել։ Այս մասին հայտարարել է ՀՀ...