ՀՀ-ն հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և հեռանալ Մոսկվայից․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ Հայաստանը «հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը եւ հեռանալ Մոսկվայից»:
«Մենք դա ողջունում ենք։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ հետ։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, ավելի շատ քաղաքական երկխոսություն ՆԱՏՕ-ի հետ։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների այդ որոշումները, որոնք, ըստ երևույթին, նպաստում են տարածաշրջանի կայունացմանը»,- ասել է Կոլոմինան Վրաստանի առաջին հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու մասին, որը, նրա խոսքով, հիմնարար նշանակություն ունի Կովկասում կայունության պահպանման համար:
«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք աջակցում ենք ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ ձևաչափով իրականցվող հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Մեզ համար իսկապես հիմնարար է, որ կայունությունը պահպանվի կովկասյան տարածաշրջանում»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մշակութային ժառանգությունը ԼՂ-ում ենթարկվում է ոչնչացման, պղծման և յուրացման․ ԱԳ փոխնախարար
Հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում ներկայում ենթարկվում է շարունակական ոչնչացման, պղծման և յուրացմա...
Արտաքին ուժերը Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձեր են անում․ Զախարովա
Արևմուտքի համար միևնույնն է հայ ժողովրդի և Հայաստանի բնակչության ճակատագիրը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է...
ՊՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հարցը
ՀՀ պաշտպանության նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է 2024 թվականին ՀԱՊԿ զորավարժություննե...
Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդ...