ԵԱՏՄ երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը կարող է հասնել 160 մլրդ դոլարի. Տոկաև
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային առևտրի ծավալը մոտ ապագայում կարող է հասնել 160 միլիարդ դոլարի։
Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։
«ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի ամբողջական ձևաչափի գործարկումը զգալիորեն կնվազեցնի բիզնես ծախսերն անդամ երկրների միջև ապրանքներ տեղափոխելիս: Էլեկտրոնային առևտրի ոլորտում արդյունավետ փոխգործակցության մեծ ներուժ կա: Անցյալ տարի այս շուկայի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ում հասել է 80 միլիարդ դոլարի, մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել»,- ասել է Տոկաևը։
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն պետք է ավելի արդյունավետ աշխատի մաքսային ընթացակարգերի կատարելագործման և առցանց առևտրի իրավահավասար էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ:
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանին, Իրանին և Վրաստանին առաջարկել էր կազմել «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը: Այժմ կառուցվում է այդ միջանցքի հայկական հատվածը ՝ «Հյուսիս – հարավ» մայրուղին՝ իրանականից մինչև վրացական սահման։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ընդունում է ԵԱՏՄ նախագահությունը
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովին: «Ուզում...
Փաշինյանը նշել է, թե որն էր միակ տարբերակը ԼՂ-ի հարցը լուծելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին հարցազրույց է տալիս Պետրոս Ղազարյանին։ Անդրադառնալով ԼՂ հարցին վարչապետը ասաց․ «Չ...
ՀՀ ԱԳՆ-ն հերքել է Մարուքյանի հայտարարությունը
Երևանը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա: Այս մասին հայտնել է Ար...
ՌԴ–ում սահմանվել են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանոններ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, ըստ որի՝ երկրում սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների արտաքսման նոր կանո...