
ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մեծ ձեռքբերում է․ երկրի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն դիմել է երկրի խորհրդարանին՝ աշնանը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հանրաքվե կազմակերպելու կոչով: Այս մասին հայտնում է Agora-ն։
Երեք տարի իշխանությունից հետո Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է 2024 թվականի ընտրություններում նոր նախագահական ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին։
Նա դիմել է խորհրդարանին՝ խնդրելով հանրաքվե կազմակերպել, որտեղ քաղաքացիները կարող են արտահայտել իրենց կարծիքը Մոլդովայի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ։
Ըստ երկրի նախագահի, ԵՄ-ին Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մեծ ձեռքբերում է։
Սանդուն հավելել է, որ պատրաստ է շարունակել բոլոր բարեփոխումները, եթե քաղաքացիները վստահեն իրեն 2024 թվականին նոր մանդատ ստանալու համար։